Վարդենիսում ուժեղ քամուց տուժածները կստանան 20 մլն դրամ փոխհատուցում
03/07/2014 13:50

Վարդենիսում ուժեղ քամուց տուժածները կստանան 20 մլն դրամ փոխհատուցում

Վարդենիսում ուժեղ քամու առաջացրած ավերածություններից տուժած բնակիչներին կտրամադրվի 20 մլն դրամ փոխհատուցում: Նման որոշում կայացվեց այսօր կառավարության նիստում՝ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի առաջարկից հետո:   

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 29-ին Վարդենիսի քաղաքում քամու հետևանքով առաջացած ավերածություններից հետո վնասված տների բնակիչները փակել էին քաղաք տանող ճանապարհը: Նրանք պահանջում էին, որ Վարդենիս գա անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին:

Վնասի չափին ծանոթացել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և խոստացել, որ տուժողներին կաջակցի շինանյութով:

Ըստ մեր տեղեկությունների՝ վնասվել է 35 տան տանիք:

Նախորդող հրապարակում՝ Վարդենիսցիները փակել են քաղաք տանող ճանապարհը. Պահանջում են՝ վարչապետը գա

Վարդենիսում ուժեղ քամուց տուժածները կստանան 20 մլն դրամ փոխհատուցում