.jpg)
Հակառակորդի գնդակից վիրավորված երեխային այսօր, հնարավոր է, դուրս գրեն
Հունիսի 28-ին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում վիրավորված 12-ամյա Արմեն Բրուտյանին հնարավոր է այսօր դուրս գրեն հիվանդանոցից: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:
«Երեխային Բերդի հոսպիտալում վիրահատել են: Վիճակը նորմալ է ու արդեն այսօր կամ վաղը տուն կգա»,- ասաց Ռ. Մարգարյանը:
Պառավաքարի գյուղապետի խոսքով՝ այսօր ևս գյուղում կրակոցներ են եղել.
«Առավոտը մի քանի հատ կրակեցին, բայց դե էն օրերի նման ուժեղ չէր»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդն ակտիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Նախորդող հրապարակում՝ Հակառակորդի կրակոցից Պառավաքարում 12-ամյա երեխա է վիրավորվել