Ձեռքեր չունեցող չինացուց առգրավվել են նրա մեքենան (Տեսանյութ)
04/07/2014 18:22

Ձեռքեր չունեցող չինացուց առգրավվել են նրա մեքենան (Տեսանյութ)

Չինացի ոստիկանները ձեռքեր չունեցող 45-ամյա Վու Գուոյից առգրավվել են նրա մեքենան, քանի որ ոտքերի օգնությամբ մեքենա վարելը արգելված է:

Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ ոստիկանները հայտարարել են, որ այդ ձևով մեքենա վարելը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար:

Վու Գուոյը մեքենայի ղեկը պահում էր ձախ ոտքով, իսկ սեղմակները կարգավորում աջ ոտքի օգնությամբ: Նշվում է, որ հաշմանդամ չինացին վարորդական իրավունք չի ունեցել և այդ կերպ վարել է մեքենան մոտ 200.000 կմ:
 

Ձեռքեր չունեցող չինացուց առգրավվել են նրա մեքենան (Տեսանյութ)