.jpg)
«ՀՀ-Եվրասիական միություն համագործակցությունը չենք կարող տապալված համարել»
Ձևավորվում է Եվրասիական ճամբար, որն իր բնույթով նման է սոցիալիստական ճամբարին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Անդրադառնալով ՀՀ-Եվրասիական միություն համագործակցությանն ու քննարկումներին, թե այն տապալվել է, Բորիս Նավասարդյանն ասաց.
«Համագործակցությունն ամբողջությամբ տապալված չենք կարող համարել, քանի որ դեռ շարունակվելու են քննարկումները երեք երկրների միջև: Խոսքը Ռուսաստան, Ղազախստան և Բելառուսի մասին է։
Բայց ձգձգման պատճառներից մեկը, նրա խոսքով, հետևյալն է:
«Նախ՝ Հայաստանը համագործակցում է առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, իսկ մեր պայմանավորվածություններն այս կառույցի շրջանակներում չեն համապատասխանում Եվրասիական միության հետ: Պարտավորվածությունները խախտելու դեպքում, որպես հետևանք, Հայաստանը պետք է փոխհատուցի այն կորուստները, որոնք ունենալու են տարիֆների բարձրացման արդյունքում ԱՀԿ անդամ երկրները»,- ասաց Բորիս Նավասարդյանը, միաժամանակ նշելով, որ կա արժանապատվության հարց.
«Եթե որոշում ենք, եթե ասել ենք, որ գնում ենք այդ քայլին, ապա պետք է համագործակցենք և հետո պետք է համոզենք Մոսկվային, որ մենք վստահորեն ձեր ասածը կատարելու ենք»: