.jpg)
Դել Բոսկե. «Նեյմարն իսկական գոլահար է»
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծիք է հայտնել բրազիլացի Նեյմարի և պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի մասին: Տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
«Հիմա շատ քիչ ֆուտբոլիստներ կան, ովքեր տեխնիկապես գրագետ են գործում: Նեյմարը շատ լավ է աշխատում ոտքերով: Երբ մրցակիցը փակվում է պաշտպանությունում, բրազիլացին անհատական գործողությունների շնորհիվ կարողանում է վճռել հանդիպման ելքը: Նեյմարը գոլահար է, որը ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում:
Կարող եմ ասել, որ Նեյմարի մոտ դրիբլինգն ավելի զարգացած է, քան Ռոնալդուի: Երբ պորտուգալացուն շրջափակում են, նա դժվարություններ է ունենում և նրան տարածություն է անհրաժեշտ: Իսկ Նեյմարը կարող է փայլուն հանդես գալ նաև այդ իրավիճակում»-, նշել է Դել Բոսկեն: