Դեշամ. «Հանդիպման արժեքը շատ բարձր է»
04/07/2014 17:15

Դեշամ. «Հանդիպման արժեքը շատ բարձր է»

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Գերմանիայի հավաքականի հետ այսօր կայանալիք խաղից առաջ իր սաներն անհանգստանում են, սակայն դա կապված չէ մրցակից թիմի ուժի հետ: Տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Կողմնակի ճնշում չկա, ուստի այս պահին սաներիս ասելու ոչինչ չունեմ: Իհարկե, բոլորն էլ անհանգստանում են, բայց միայն այն պատճառով, որ հանդես են գալու Մունդիալի քառորդ եզրափակչում: Գերմանիայի հավաքականն այստեղ կապ չունի: Որքան առաջ ես գնում, այնքան մեծանում է պատասխանատվությունը:

Մենք պատրաստվում ենք սովորական գրաֆիկով, թեև հասկանում ենք, որ հանդիպման արժեքը շատ բարձր է: Տղաներն ապացուցել են, որ, չնայած հավաքականի բարձր կարգին, կարող են լինել համախմբված: Մթնոլորտը, թիմային ոգին, ամեն ինչ կատարյալ է, և ես գոհ եմ: Բոլորը սովորել են պատասխանատվություն կրել ոչ միայն իրենց, այլ մյուսների փոխարեն»,- նշել է Դեշամը:
 

Դեշամ. «Հանդիպման արժեքը շատ բարձր է»