.jpg)
Երևանում այսօր սպասվում է անձրև
Հայաստանի հանրապետության տարածքում հուլիսի 4-7-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Քամին հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հուլիսի 4-7-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում ցերեկը սպասվում է +33-ից +35 աստիճան, երեկոյան` +28-ից +30 աստիճան, հուլիսի 5-ի գիշերը` +18-ից +20 աստիճան: