Femen-ի ակտիվիստուհիները Շվեդիայի վարչապետին ցուցադրել են իրենց կրծքերը
04/07/2014 17:26

Femen-ի ակտիվիստուհիները Շվեդիայի վարչապետին ցուցադրել են իրենց կրծքերը

Femen-ի ակտիվիստուհիները այս անգամ բողոքել են շվեդական Գոտլանդ կղզում հանքերի շահագործման դեմ: Ի նշան բողոքի, նրանք մերկացրել են իրենց կրծքերը Շվեդիայի վարչապետի առաջ:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 4 կանայք մոտեցել են բեմին, որտեղ այդ պահին ելույթ է ունեցել վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնդելդտը և հանելով իրենց կրծքալները՝ սկսել են տարբեր կոչեր վանկարկել, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են բերել դահլիճից: Femen-ի ակտիվիստուհիները տեղափոխվել են ոստիկանություն, իսկ Շվեդիայի վարչապետը շարունակել է իր ելույթը: