Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Կախարդական լաբիրինթ» ծրագիրը
04/07/2014 17:38

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Կախարդական լաբիրինթ» ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) Beeline-ի աջակցությամբ շարունակվում է 2014թ. ապրիլին մեկնարկած «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրը, որն իրականացվում է կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում: Այս մասին հաղորդում են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից:

«Կախարդական լաբիրինթ» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին և փիլիսոփայությանը և կիրառել այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Այն նաև հրաշալի առիթ է վայելելու ամառային հանգիստը ստեղծագործական մթնոլորտում»,- մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Beeline–ի սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավ։ Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին կկարողանանք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ և տրամադրել արվեստի հետ անմիջական շփման մի հարթակ, ինչը կնպաստի երեխաների և ծնողների սերտեցմանը՝ ուրույն հետքը թողելով նրանց հիշողության մեջ»,-նշել է Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ծրագիրը, որը նախատեսված է ընտանիքների և 5 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար, բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում ծանոթանում են Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին: Այնուհետև, կենտրոնի «Ստեղծագործական» սրահում մասնակիցները ստեղծում են իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր:  

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Կախարդական լաբիրինթ» ծրագիրը