.jpg)
«Երևան Ջուրը» սկսում է Գառնի-Երևան ջրատարի վերանորոգումը
Երկշաբաթյա նախապատրաստական աշխատանքից հետո, հուլիսի 3-ին «Երևան Ջուր» ՓԲԸ-ն սկսեց Գառնի-Երևան մայրուղային ջրատարի վերանորոգումը: Այս մասին տեղեկանում ենք «Երևան Ջուր» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
Ջրատարի նշանակությունը, որով վայրկյանում մոտ 1500 լիտր մայրաքաղաքին տրվող ընդհանուր քանակի մոտ 15%-ը ջուր է մատակարարվում Երևանի Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, ակնհայտ է:
Այն պետք է գործի հնարավորինս անխափան՝ ապահովելով տասնյակ հազար քաղաքացիների կայուն ջրամատակարարումը: Մինչդեռ` տեղանքի բարդությամբ, սողանքների առկայությամբ ու գրունտի ագրեսիվությամբ պայմանավորված, դրա աշխատանքը ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում: Մասնավորապես, այս տարի արդեն քանիցս ընկերությունը վերանորոգման աշխատանքների պատճառով ստիպված է եղել դադարեցնել ջրատարի շահագործումը: Այստեղից բխող բոլոր անհարմարություններով սպառողների համար: Վերանորոգումից հետո իրավիճակը կշտկվի: