75-ամյա քաղաքացին ընկել ձորը և մահացել
04/07/2014 18:10

75-ամյա քաղաքացին ընկել ձորը և մահացել

Այսօր՝ ժամը 13.24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղում քաղաքացի է ընկել ձորը և մահացել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ ՕԽ-ն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Փրկարարները և տեղի բնակիչները Գողթ գյուղի մոտակա ձորից դուրս են բերել 1939թ. ծնված Հ. Գ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: 

75-ամյա քաղաքացին ընկել ձորը և մահացել