.jpg)
Իրինա Շեյքն ու Դուէյ Ջոնսոնը միասին եղել են Լոնդոնում. Լուսանկարներ
Գեղեցկուհի Իրինա Շեյքի հմայքով այժմ կարելի է հիանալ ոչ միայն ամսագրերում, այլև մեծ էկրանին: Հաստ և գեղեցիկ շուրթերով մոդելն ու իր մտերիմ ընկեր, արդեն նաև՝ գործընկեր, հոլիվուդյան դերասան Դուէյ Ջոնսոնի հետ միասին նրանք Լոնդոնում մասնակցել են «Հերակլ» ֆիլմի պրեմիերային: Երեկույթին մոդելը ներկայացել է շքեղ տեսքով:

Հունական դիցաբանության առասպելի մոտիվներով նկարահանված այս ֆիլմում Իրինային բաժին է ընկել համեստ մի երկրորդական դեր: Ֆիլմում նա մարմնավորել է Հերակլի կնոջը: Tatler-ի փոխանցմամբ՝ երեկ Շեյքը հիացրել է բոլորին իր «աստվածային» գեղեցկությամբ, ով հայտնվել է տեսախցիկների հենց առաջին պլանում:

Ի դեպ՝ ֆիլմը պատմում է Հունական դիցաբանության Աստված Զևսի որդի Հերակլի կյանքի և սխրագործությունների մասին:








