.jpg)
Գառնիում 26-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել
Նախօրեին ինքնասպանություն է տեղի ունեցել Գառնի գյուղում: Գյուղի 26-ամյա բնակչին կախված են հայտնաբերել սեփական տան լոգարանում: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից.
«Զննությամբ երիտասարդի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նա չի թողել նաև որևէ գրություն»,- ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ դեպքի առիթով կատարվում է քննություն: