Ռիչարդ Մադլենյան. Սերիալների ոլորտում այլանդակություններ են կատարվում
04/07/2014 18:53

Ռիչարդ Մադլենյան. Սերիալների ոլորտում այլանդակություններ են կատարվում

Արդեն ամառվա երկրորդ ամիսն է, իսկ ստեղծագործող հայտնիները շարունակում են աշխատել: Life.panorama.am-ին երգահան Ռիչարդ Մադլենյանը տեղեկացրեց, որ ինքը պասիվ հանգստի սիրահար է, քանի որ առանց այն էլ՝ իր օրը բավականին հագեցած է և ուղեկցվում է ակտիվ գործունեությամբ:

«Նախընտրում եմ հանգիստս անցկացնել Եվրոպայում, շատ տարբեր երկրներ կան, որ սիրում եմ այցելել: Թուրքիայից ու Ադրբեջանից բացի՝ որտեղ պատահի, այնտեղ էլ կհանգստանամ: Սիրում եմ ծովափնյա հանգիստը, ծովի ափին քնելը»,-ասաց նա:

Անդրադառնալով իր հեղինակած ստեղծագործություններին՝ երգահանը տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում են համագործակցություններ Էրիկի, Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռազմիկ Ամյանի հետ:

Մեր այն հարցին, թե արդյոք Ռիչարդը սերիալներում կամ ֆիլմերում հանդես գալու առաջարկ ունի՞, վերջինս պատասխանեց.

«Հրավերներ կան, բայց ես չեմ ուզում, սերիալների արտադրության ոլորտում այլանդակություններ են կատարվում, սերիալների մասին խոսք լինել չի կարող, իսկ ֆիլմում հանդես գալու առաջարկ ունեմ, որի մասին մտածում եմ, բայց փակագծերը բացել չեմ կարող»: 

Ռիչարդ Մադլենյան. Սերիալների ոլորտում այլանդակություններ են կատարվում