Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ՊՆ խորհրդի նիստին
04/07/2014 13:57

Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ՊՆ խորհրդի նիստին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր և ստորագրվել են համապատասխան որոշումներ:

Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր: 

Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ՊՆ խորհրդի նիստին