Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման
04/07/2014 15:28

Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց ազատազրման՝ 17 տարի ժամկետով:

Մեղադրող կողմն ավելի վաղ Դավիթ Խաչատրյանի համար դատարանից 18 տարվա ազատազրկում էր պահանջել: 

Ընդ որում 13 տարվա ազատազրկում ամբաստանյալը ստացավ  Լյուքս Ստեփանյանի սպանության համար, իսկ 4 տարին՝ Հրաչյա Սարգսյանին հասցրած հրազենային ծանր վնասվածքի համար։

Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանը սպանվել է 2013թ.-ի մայիսի 15-ին՝ Նոյեմբերյանի N զորամասում՝ ծառայակցի արձակած գնդակից: Միջադեպի ժամանակ ծանր հրազենային վնասվածք է ստացել նաև Հրաչյա Սարգսյանը:
Հարուցված քրեական գործով ձերբակալվել էր Դավիթ Խաչատրյանն, ով մինչև այսօր պնդում է՝ կրակոցը եղել է պատահական ու նա սպանության դիտավորություն չի ունեցել:  

Նախորդող հրապարակում՝ Ամբաստանյալ. Լյուքսը վերևից նայում ու մեղադրում է ձեզ
 

Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման