.jpg)
Վաղը Երևանում պետական խորհրդանշանների ավանդական քայլերթ կկազմակերպվի
Հուլիսի 5-ին կազմակերպվող ՀՀ պետական խորհրդանշանների ավանդական քայլերթը մեկնարկելու է երեկոյան ժամը 19:00-ին: Այս մասին տեղեկանում ենք «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Երթի մեկնարկը կտրվի Ազատության հրապարակում՝ համերգային ծրագրով, այնուհետև 19:30 կսկսվի բուն երթը:
19:00 Մաշտոցի պողոտան ամբողջությամբ կփակվի: Քայլերթի մասնակիցները դուրս կգան Օպերայի ծառայողական մուտքից և կշարժվեն Մաշտոցի պողոտայով, այնուհետ Ամիրյան խաչմերուկով, որտեղից էլ եռագույն քայլերթը կհասնի երթևեկության համար մասնակի փակված Հանրապետության հրապարակ,Աբովյան և Թումանյան փողոցներ:
Քայլերթը տևելու է 30-40 րոպե: Դրան մասնակցելու են մարդիկ ՀՀ բոլոր մարզերից և Երևանի վարչական շրջաններից: