Ահաբեկչական պայթյունի ժամանակ վնասվել է Նոր Գյուղի ջրի մայր խողովակը
05/07/2014 15:39

Ահաբեկչական պայթյունի ժամանակ վնասվել է Նոր Գյուղի ջրի մայր խողովակը

Հա­լե­պում ջրի խնդիրը շարունակում է տագնապալի մնալ: Նոր Գյուղում ահաբեկչական պայթյունի հետևանքով վնասվել է ջրի մայր խողովակը: Բնակիչները ջուր ստանում են հայկական կառույցներից ու եկեղեցիներից: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթից:

Հիշեցնենք, որ Հալեպի Նոր Գյուղ շրջանում հուլիսի 3-ին հայեր են վիրավորվել:

«Զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Նոր Գյուղի շրջանում նետված գազի տակառների պայթյունի պատճառով վիրավորվել են Հարութ Չորբաջյանն ու Դավիթ Մեյխանջյանը»,- գրում է «Գանձասարը»: 

Նախորդող հրապարակում՝ Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Ահաբեկչական պայթյունի ժամանակ վնասվել է Նոր Գյուղի ջրի մայր խողովակը