«Մահմեդական եղբայրների» առաջնորդը դատապարտվել է ցմահ ազատազրկման
05/07/2014 16:11

«Մահմեդական եղբայրների» առաջնորդը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Եգիպտոսի դատարանը «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության առաջնորդ Մոհամեդ Բադիային դատապարտել է ցմահ ազատազրկման:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ մինչ այդ Բադիան դատապարտվել էր մահապատժի, սակայն Եգիպտոսի գլխավոր դատախազը բողոքարկել է այդ որոշումը:

Եգիպտոսում նախորդ տարի իշխանությունից երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիին հեռացնելուց հետո նոր իշխանությունները «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը հայտարարել են ահաբեկչական:

Կազմակերպության անդամներին արգելվել է զբաղվել ցանկացած տեսակի գործունեությամբ, այդ թվում՝ քաղաքականությամբ:
 

«Մահմեդական եղբայրների» առաջնորդը դատապարտվել է ցմահ ազատազրկման