Երևանում սպասվում է կարճատև անձրև
05/07/2014 10:39

Երևանում սպասվում է կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 5-9-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Քամին` հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում հուլիսի 5-9-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում ցերեկը սպասվում է +32-ից +34 աստիճան, երեկոյան` +26-ից +28 աստիճան, հուլիսի 6-ի գիշերը` +19-ից +21 աստիճան: 

Երևանում սպասվում է կարճատև անձրև