Ֆրանսիայում մայրը ողջ դասարանի առաջ սպանել է ուսուցչուհուն
05/07/2014 16:52

Ֆրանսիայում մայրը ողջ դասարանի առաջ սպանել է ուսուցչուհուն

Ֆրանսիայում դպրոցականի մայրը ողջ դասարանի առաջ սպանել է ուսուցչուհուն: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: 47-ամյա կնոջը անմիջապես ձերբակալել են: Նա սպանել է ուսուցչուհուն վերջին ուսումնական օրվա առավոտյան և փորձել թաքնվել, սակայն 20 րոպե անց նրան ձերբակալել են: Հաղորդվում է, որ նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եղել:

Ականատեսների խոսքով` նա ուսուցչի վրա հարձակվել է` գոռալով, որ ինքը գող չէ և մահացու վնասվածք հասցրել նրա փորի շրջանում:

Ինչպես պարզվել է, կնոջը մեկ անգամ մեղադրել են ծնողական պարտականությունները թերի կատարելու մեջ, քանի որ երեխան փախել է տնից, իսկ կինը իրավապահ մարմինենրին չի հայտնել այդ մասին:

Երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը այդ դեպքը ողբերգություն է անվանել և հանձնարարել Կրթության նախարարին անձամբ այցելել այդ դպրոց:
 

Ֆրանսիայում մայրը ողջ դասարանի առաջ սպանել է ուսուցչուհուն