Մաթեուս. «Գերմանիայի հավաքականը չպետք է վախենա բրազիլացիներից»
05/07/2014 17:13

Մաթեուս. «Գերմանիայի հավաքականը չպետք է վախենա բրազիլացիներից»

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոտար Մաթեուսը կարծում է, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բունդեսթիմն ի վիճակի է հաղթել Բրազիլիայի հավաքականին` նվաճելով եզրափակչում հանդես գալու իրավունք: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Մինչև այս փուլը Բրազիլիայի հավաքականը ոչնչով աչքի չի ընկել: Բացառություն կարելի է համարել միայն քառորդ եզրափակիչ փուլի Կոլումբիայի ընտրանու հետ հանդիպման առաջին խաղակեսը:

Բացի այդ, Բրազիլիայի ընտրանու մեջ ոչ մի յուրահատկություն չեմ տեսել` միայն լեգենդ` նրանց մասին: Այնպես որ Գերմանիայի ընտրանին չպետք է վախենա բրազիլացիներից: Ես հավատում եմ Բունդեսթիմի հաղթանակին»,- նշել է Մաթեուսը:
 

Մաթեուս. «Գերմանիայի հավաքականը չպետք է վախենա բրազիլացիներից»