.jpg)
Տաքսու վարորդը կալանավորվել է` թմրամիջոցների գործով (Տեսանյութ)
Բյուրեղավանի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Դալլաքյանը, ով տաքսի էր վարում, հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում այն կասկածանքով, որ վերջին շրջանում նա ինչ-որ կասկածելի և հանցավոր գործով է զբաղվել, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է թմրամիջոց ձեռք բերել և փոխանցել մեկին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստկանության լրատվական բաժնից:
Ամեն ինչ եզրափակվել է հուլիսի 1-ին: Ա. Դալլաքյանը թմրամիջոցի ձեռքբերման պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Նա ասելէ, որ տեղյակ չի եղել, որ իր մոտ հայտնաբերված ծխախոտի տուփերի մեջ թմրամիջոց է եղել, այլ ինքը մտածել է, որ դա գումար է, որը պետք է փոխանցի մեկ ուրիշին, ով էլ կտա իր փոխադրման գումարը:
Անդրանիկ Դալալքյանը կալանավորված է:
Մանրամասները` ՀՀ ոստիկանության տեսանյութում: