Երևանում երկու երթուղային իրար են բախվել. Ուղևորուհին հոսպիտալացվել է
05/07/2014 12:15

Երևանում երկու երթուղային իրար են բախվել. Ուղևորուհին հոսպիտալացվել է

Հուլիսի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 1/8 հասցեի դիմաց իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի երկու երթուղային միկրոավտոբուսներ, ինչի հետևանքով ուղևորուհիներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կատարվում է քննություն:  

Երևանում երկու երթուղային իրար են բախվել. Ուղևորուհին հոսպիտալացվել է