.jpg)
Ոստիկանությունը պրոֆեսիոնալ գող է ձերբակալել (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն բնակարանային գողությունների մասին պարբերաբար ստացվող հաղորդումները, որոնք նման էին իրար կատարման ձևով և գողոնով, սկսեցին անհանգստացել ոստիկանության աշխատակիցներին: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի փոխանցմամբ` գողության թիրախում էին բազմաբնակարան շենքերի առաջինից-երրորդ հարկի տները: Մուտք էին գործում պատուհաններից, գործածելով տեխնիկական միջոցներ, տանում էին միայն գումար և ոսկեղեն:
Հունիսին նման մի քանի ահազանգ է հնչել Մալաթիայի տարածքից, ինչց ոստիկանները ենթարդրել են, որ հերթը այս շրջանի բնակիչների տներինն է: Այդ գողություններից պարզ է դարձել, որ դրանք պրոֆեսոնալի ձեռքի գործ են:
Հանցագործությունները կատարվել են օրվա մութ ժամերին, աննկատ, ոչ մի բնակարանում մատնահետք չի թողնվել:
Հաշվի առնելով որոշ քաղաքացների հոգեկերտվածը, մնում է ենթադրել, թե դեռ քանի բնարանային գողության մասին չեն հայտնել:
Ձեռնարկված միջոցումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունները կատարողը հնարավոր է, ոմն Մարատ անունով անձն է, ով նախկինում 4 անգամ դատապարտվել է և անցյալ տարվա դեկտեմբերին ազատ էր արձակվել և դեկտեմբերից էլ սկսել էին նամն հաղորդումներ ներկայացնել ոստիկանություն: Մարատը շքեղ կյանք էր վարում և այս ամենը ոստիկաններին պատահական չթվացին:
Հունիս 25-ն գողություն կատարելու պահին ձերբակալվել է Մարատ Հարությունյանը: Նա 50 -ից ավելի գողության կատարման վերաբերյալ խոստովանություն է արել:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեկան օրենսգրքի 177 Հոդվածի 3-րդ Մասի հատկանիշներով, Մ. Հարությունյանը կալանավորված է:
Մանրամասները` ՀՀ ոստիկանության տեսանյութում: