Ռոբի Ուիլիամսը կոտրել է երկրպագուհու ձեռքը (Տեսանյութ)
05/07/2014 15:48

Ռոբի Ուիլիամսը կոտրել է երկրպագուհու ձեռքը (Տեսանյութ)

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլիամսի՝ Նյուքասլում կայացած վերջին համերգի ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել: Telegraph-ը հաղորդում է, որ երբ երգիչը կատարել է իր ուրախ երգերից մեկը, որոշել է բեմից թռնել դահլիճ: Սակայն թռիչքն այնքան էլ հաջող չի ստացվել. Ուիլիամսն ընկել է երկրպագուներից մեկի վրա: Ելույթից հետո հայտնի է դարձել, որ 52-ամյա Մարգարեթ Նեշը Metro Radio Arena-ից տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կոտրվել է կնոջ ձեռքը:

Միջադեպը բարկացրել է երկրպագուհու ընտանիքին. «Նա անգամ ներողություն չխնդրեց»,-ասել է Մարգարեթի դուստրը:

Ռոբի Ուիլիամսը կոտրել է երկրպագուհու ձեռքը (Տեսանյութ)