Խամես Ռոդրիգես. «Ուզում եմ մնալ «Մոնակոյում»
05/07/2014 17:50

Խամես Ռոդրիգես. «Ուզում եմ մնալ «Մոնակոյում»

Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ ցանկանում է մնալ իր ներկայիս թիմում` «Մոնակոյում»: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն կոլումբիացի ֆուտբոլիստը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում:
«Ուզում եմ մնալ «Մոնակոյում»: Ես համարվում եմ այս թիմի ֆուտբոլիստ: Չեմ ցանկանում դիտել այլ ակումբների առաջարկները»,- հայտարարել է Ռոդրիգեսը:

Նշենք, որ աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթներից հետո Խամես Ռոդրիգեսն իր վրա է սևեռել բազմաթիվ գրանդ ակումբների ուշադրությունը: Կոլումբիացին Մունդիալում մասնակցել է 5 հանդիպման` դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
 

Խամես Ռոդրիգես. «Ուզում եմ մնալ «Մոնակոյում»