.jpg)
«Ալ-Կաիդան» նոր սերնդի պայթուցիկներ է սարքում
«Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի անդամները հատուկ մեթոդ են մշակել, որի միջոցով կարողանում են iPhon-ները և Samsung սմարթֆոնները պայթուցիկի վերածել, ինչի պատճառով Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի օդանավակայանների աշխատակիցները վերջին շրջանում սկսել են մանրազնին կերպով ստուգել այդ սարքավորումները:
Արևմտյան մի շարք երկրների հատուկ ծառայությունների տվյալներով՝ Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղ հանդիսացող «Նուսրայի ճակատ» և «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կառույցները համադրել են իրենց ջանքերը՝ օդանավակայններում և ինքնաթիռներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու գործում, և այդ նպատակով կարող են օգտագործվել հատկապես արևմտյան պետություններից սիրիական պատերազմին մասնակցած իսլամականները:
Իսկ նոր տեսակի ռումբերի հեղինակն, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կազմակերպության՝ պայթուցիկ սարքավորումների գծով գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին է, ով նաև մարդու մարմնում պատվաստվող նոր տեսակի պայթուցիկների ստեղծողն է: