Պոլ Սքոուլզ. «Սուարեսին ավելի հարմար է «Ռեալը», քան «Բարսելոնը»
05/07/2014 16:40

Պոլ Սքոուլզ. «Սուարեսին ավելի հարմար է «Ռեալը», քան «Բարսելոնը»

Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզն ընդգծել է, որ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը չպետք է տեղափոխվի «Բարսելոն», քանի որ «Ռեալն» ավելի հարմար է ուրուգվայցուն: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:

«Կարծում եմ` Սուարեսը սխալ թույլ կտա, եթե մարզական կարիերան շարունակի «Բարսելոնում»: Մեսսին կարող է պարզապես «չընդունել» նրան: Սուարեսին ավելի հարմար է «Ռեալը», բայց սա զուտ իմ անձնական կարծիքն է»,- նշել է Սքոուլզը:
 

Պոլ Սքոուլզ. «Սուարեսին ավելի հարմար է «Ռեալը», քան «Բարսելոնը»