2 կանայք ամբաստանյալի աթոռին են` թրաֆիքինգի մեղադրանքով
05/07/2014 16:33

2 կանայք ամբաստանյալի աթոռին են` թրաֆիքինգի մեղադրանքով

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թրաֆիքինգի գործով մեղադրվող երկու կանանց դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Աղունիկ Այվազյանին առաջադրված մեղադրանքի` մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մադկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:

Ըստ Ծովիկ Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի` մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մադկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:

Խափանման միջոց չի ընտրվել, քանի որ երկուսն էլ ներկայումս դատապարտված են: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 132 Հոդվածի 3-րդ Մասի 1 Կետի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) հատկանիշներով:
 

2 կանայք ամբաստանյալի աթոռին են` թրաֆիքինգի մեղադրանքով