Բաղդասարյան. ԵՏՄ-ին կանդամակցենք հավասարը հավասարի պես, առանց նախապայմանի
05/07/2014 13:52

Բաղդասարյան. ԵՏՄ-ին կանդամակցենք հավասարը հավասարի պես, առանց նախապայմանի

Որևէ նախապայման չենք ընդունելու, հավասարը հավասարի պես պետք է անդամագրվենք Եվրասիական տնտեսական միությանը և համագործակցենք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու մասին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք ունեինք տեխնիկական հարցեր, որոնք հիմնովին ավարտված են և պայմանագիրը ուղարկվել է կազմակերպության անդամ երեք երկրներին, որոնք էլ կհայտնեն իրենց կարծիքը, այնուհետև կհանդիպեն նախագահները»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը` ավելացնելով, որ ամեն ինչ ժամանակի հարց է:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հունիսին տեղի չունեցավ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին նախատեսված հանդիպումը, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ հստակ հանդիպման օր նշանակված չի եղել, սակայն հավաստիացրեց, որ հանդիպումը մոտ ապագայում անպայման տեղի կունենա:

«Ամռան ընթացքում նրանք կհանդիպեն,որովհետև այդ հանդիպումից առաջ պայմանագրերի մասով իրենց կարծիքը պետք է հայտնեն Բելառուսի ու Ղազախստանի նախագահները»,- եզրափակեց խոսքը Վ. Բաղդասարյանը:
 

Բաղդասարյան. ԵՏՄ-ին կանդամակցենք հավասարը հավասարի պես, առանց նախապայմանի