Ալի Լարիջանի. Իրանը չի հրաժարվի իր միջուկային տեխնոլոգիաներից
07/07/2014 13:07

Ալի Լարիջանի. Իրանը չի հրաժարվի իր միջուկային տեխնոլոգիաներից

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է պաշտպանել միջուկային տեխնոլոգիաներ մշակելու իր իրավունքը:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Լարիջանին նշել է, որ իրենք ամուր կանգնած են իրենց իրավունքները պաշտպանելու դիրքերում, իսկ արտաքին ճնշումները և սպառնալիքները միայն ուժեղացրել են իրանական ազգը:

Նրա խոսքով՝ Իրանը այսուհետ ևս չի հրաժարվելու իր միջուկային նախագծերից:

Նշվում է, որ Իրանի և միջնորդ «վեցնյակի» միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկել է Վիեննայում՝ հուլիսի 2-ին և շարունակվելու է մինչև հուլիսի 20-ը:

Բանակցությունների նպատակն է ցույց տալ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, ինչի դիմաց այդ երկրից կհանվեն միջազգային պատժամիջոցները:
 

Ալի Լարիջանի. Իրանը չի հրաժարվի իր միջուկային տեխնոլոգիաներից