Սահման բացել, նշանակում է 100-ամյակին ընդառաջ գեղեցիկ ժեստ անել. Թուրքագետ
07/07/2014 13:16

Սահման բացել, նշանակում է 100-ամյակին ընդառաջ գեղեցիկ ժեստ անել. Թուրքագետ

«Թուրք իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մտածում են մի բան անել, մի գեղեցիկ քայլ անել, քանի որ դա գեղեցիկ ժեստ կլինի, որով Թուրքիան աշխարհին կփորձի ցույց տալ, թե հայերի հետ որևէ խնդիր չունի: Ես կասկածով եմ վերաբերում նրան, որ սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը կբացվի: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով թուրքական մամուլի հրապարակումների մասին, թե առաջիկայում հայ-թուրքական սահմանը կբացվի, ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Այս պահին, շարունակեց խոսքը թուրքագետը, հայ-թուրքական սահմանը բացելը Թուրքիայի համար ավելի դյուրին է, քան` հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելը:

«Ցանկության դեպքում Էրդողանն այսօր նույնիսկ չի կարող արձանագրությունները մտցնել քվեարկության, քանի որ այդքան պատգամավոր չունի և այս իմաստով խնդիրներ ունի: Իսկ սահմանը բացելը դյուրին է, քանի որ այն հնարավորություն է տալիս որոշ ժամանակ անց ցանկացած պատրվակով նորից փակել և Ցեղասպանության 100-ամյակի աղմուկն արդեն հետևում կլինի»,- ասաց Ա. Շաքարյանը` հավելելով, որ իրատեսական է այն, որ հայկական կողմը չբավարարվի հայ-թուրքական սահմանը բացելով, այլ` պահանջի դիվանագիտական հարաբերություններ և այլ գործողություններ, որոնք կամրապնդեն սահման բացելու որոշումը.

«Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ սահման բացելը դրական է, բայց ոչ բավարար»:

Թուրքիան, Ա. Շաքարյանի խոսքով, կարող է բացել սահմանը զուտ մարդկանց ելումուտի համար, բայց դա որևէ տնտեսական խնդիր չի լուծի:
 

Սահման բացել, նշանակում է 100-ամյակին ընդառաջ գեղեցիկ ժեստ անել. Թուրքագետ