Բեքհեմ. Հիասթափված եմ, որ Նեյմարին չեմ տեսնի աշխարհի առաջնությունում
07/07/2014 17:33

Բեքհեմ. Հիասթափված եմ, որ Նեյմարին չեմ տեսնի աշխարհի առաջնությունում

Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին շուտափույթ ապաքինում է մաղթել: Այս մասին տեղեկացնում է Coal.com-ը:

«Շատ հիասթափված եմ, որ Նեյմարին չեմ տեսնի աշխարհի առաջնությունում: Հաշվի առնելով այն ճնշումը, որ Մունդիալում գործադրվում էր նրա վրա, Նեյմարը հիանալի հանդես եկավ: Ապաքինվիր, ես վստահ եմ, որ դու ավելի ուժեղացած կվերադառնաս: Առաջ, Նեյմար»,- հայտարարել է Բեքհեմը:
 

Բեքհեմ. Հիասթափված եմ, որ Նեյմարին չեմ տեսնի աշխարհի առաջնությունում