.jpg)
Հյուպատոսական գանձումների համար ներդրվել է էլեկտրոնային վճարման համակարգը
Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու և սպասարկումն առավել դյուրացնելու նպատակով` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգում ավելացվել է նոր` «Հյուպատոսական ծառայություններ» բաժինը, որի միջոցով քաղաքացիներն այսուհետ կարող են հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքը վճարել առցանց եղանակով: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի, ինչպես նաև ՀՀ բոլոր դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերում` «Հյուպատոսական ծառայություն/ Պետական տուրքի դրույքաչափեր» բաժնում հնարավոր է կատարել վճարումներ առցանց եղանակով՝ հղումով:
Վճարման վերաբերյալ ուղեցույցը հասանելի է նաև այս հղումով: