.jpg)
Իգուաինն աջակցել է Դի Ստեֆանոյին
Արգենտինայի ազգային հավաքականի և «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», «Արքայական ակումբի» պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոյին շուտափույթ ապաքինում է մաղթել:
Հիշեցնենեք, որ 88-ամյա լեգենդը սրտի նոպայից հետո հոսպիտալացվել է:
«Դոն Ալֆրեդոն ինձ ընկերաբար էր վերաբերվում, ես շատ եմ սիրում ու հարգում այդ մարդուն: Նա իմ կողքին էր, երբ 18 տարեկան էի ու միշտ աջակցում էր ինձ: Եթե աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Հոլանդիայի ազգային հավաքականի հետ խաղում ինձ հաջողվի գրավել մրցակցի դարպասը, ապա գոլս կնվիրեմ Դի Ստեֆանոյին»,- նշել է Իգուաինը: