.jpg)
Դասախոսը ուսանողին դրական գնահատելու համար գումար է պահանջել (Տեսանյութ)
Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ավագ դասախոս Սուրեն Եզեկյանը ուսանողին դրական գնահատելու համար նրա ծնողից պահանջել և ստացել է 60 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Հունիսի 27-ին նա բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ ներկայացրել է վերը նշված գումարը և ընդունել մեղքը:
Հարուցվել է քրեական գործ: Հուլիսի 1-ին հաղորդում է ընդունվել ևս 2 ուսանողից: Նրանցից մեկը հայտնել է, որ նշված դասախոսը 2011-2012 թթ. իրեն դասերից բացակա չնշանակելու և դրական գնահատելու համար տարեկան ստացել է 200 հազար դրամ:
Նման բովանդակությամբ բացատրություն է տվել մեկ այլ ուսանող՝ հավելելով, որ ևս 300 դոլար դոցենտին տվել է 2013 թ.:
Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում: