Սուբիսարետա. «Վալդեսը միշտ կարող է հույսը դնել մեզ վրա»
07/07/2014 18:44

Սուբիսարետա. «Վալդեսը միշտ կարող է հույսը դնել մեզ վրա»

«Բարսելոնի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան աջակցել է դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով չի ցանկացել երկարաձգել պայմանագրի ժամկետը կատալոնյան թիմի հետ, սակայն մնացել է առանց ակումբի, քանի որ «Մոնակոն» հրաժարվել է վերջինիս ծառայություններից:

«Հուսով ենք, որ Վալդեսը կկարողանա գլուխ հանել ստեղծված իրավիճակից ու կհարթի խնդիրները: Նա միշտ կարող է հույսը դնել մեզ վրա: Ալեքսիս Սանչեսի հեռանա՞լը: Եթե այս թեմայի շուրջ նորություն լիներ, անպայման կասեի: Հիմա «Բարսելոնի» կազմում կան 2 չիլիցի ֆուտբոլիստներ` Սանչեսն ու Կլաուդիո Բրավոն:

Լուիս Սուարե՞սը: Առանց մեկնաբանության: Եթե ասելիք ունենայինք, կտեղեկացնեինք: Նույնը վերաբերում է նաև Ժերեմի Միտյեին: Երբեք չեմ ասել, որ մենք հետաքրքրված ենք նրա ծառայություններով: Տրանսֆերներն իրականացվում են առանց ավելորդ աղմուկի: Այդպես ավելի հարմար է»,- նշել է Սուբիսարետան:
 

Սուբիսարետա. «Վալդեսը միշտ կարող է հույսը դնել մեզ վրա»