«Բանանցի» խայտառակ ձախողումը
08/07/2014 20:00

«Բանանցի» խայտառակ ձախողումը

Այսօր Երևանի «Բանանցը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում հյուրընկալեց Անդորրայի «Սանտա Կոլոմային» և հաղթեց 3:2 հաշվով: Առաջին խաղում «Բանանցը» զիջել էր 0:1 հաշվով: Երկու հանդիպման ընդհանուր արդյունքով հաշիվը հավասարվեց` 3:3, սակայն մրցակցի հարկի տակ խփած երկու գոլի շնորհիվ հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստացավ «Սանտա Կոլոման», որի մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե իր ֆուտբոլիստները սիրողական մակարդակի խաղացողներ են և սոսկ հաճույքի համար են ասպարեզ դուրս գալիս:

Հավանաբար, սխալված չենք լինի, եթե այս պարտությունը համարենք հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը:

«Բանանցի» խայտառակ ձախողումը