Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
08/07/2014 10:06

Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Մոսկվա քաղաքում հուլիսի 8-10-ը անց է կացվում ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների հեռանկարային զարգացման ուղիների և համագործակցության հրատապ այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին, արդյունքների հիման վրա, կընդունվի համատեղ հուշագիր:
ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ: 

Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա