08/07/2014 18:19
Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում. Ջեյմ Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպելու է ԵԱՀԿ համանախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը քննարկելու համար: Այդ մասին Ջեյմս Ուորլիքը գրառում է արել իր Twitter-ում՝ ընդգծելով, թե ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում:
«Այսօր մեկնում եմ Վաշինգտոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- գրել է նա: