Ֆիլիպ Լամ. «Նեյմարին փոխարինողներ կան»
08/07/2014 20:25

Ֆիլիպ Լամ. «Նեյմարին փոխարինողներ կան»

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Ֆիլիպ Լամն արտահայտվել է հարձակվող Նեյմարի վնասվածքի թեմայի վերաբերյալ, որի պատճառով վերջինս չի կարող Բրազիլիայի ազգային հավաքականին օգնել աշխարհի առաջնության կիսաեզրափակչի խաղում:

«Աշխարհի առաջնությունում ուզում ես խաղալ ուժեղագույնների դեմ, ուստի ես կգերադասեի, որ Նեյմարը խաղար: Բայց, իհարկե, Բրազիլիայի հավաքականն ունի այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են զբաղեցնել նրա տեղը»,- ասել է Լամը:

Ֆիլիպ Լամ. «Նեյմարին փոխարինողներ կան»