.jpg)
ՊՍԺ-ն Պոգբայի համար կարող է վճարել 75 մլն եվրո
ՊՍԺ-ն մտադիր է նոր փորձ կատարել` «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու համար: Ինչպես հաղորդում է «Gazette dello Sport»-ը, փարիզյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 75 մլն եվրո: Իրեն` Պոգբային, տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ է առաջարկվել:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` այդ գումարը պետք է որ համոզի «Յուվենթուսին»: Բացի այդ, Պոգբայի գնման դեպքում ՊՍԺ-ն «Ռեալին» կվաճառի Մարկո Վերրատիի տրանսֆերը: