Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր քաղաքացիներին սահմանադրական բարեփոխումներ պետք չեն
08/07/2014 14:24

Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր քաղաքացիներին սահմանադրական բարեփոխումներ պետք չեն

Չընտրված իշխանությունների օրոք Հայաստանի քաղաքացիներին սահմանադրական բարեփոխումներ պետք չեն: Լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ Հայաստանին, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հրաժարվեց պատասխանել, թե, մասնավորապես, Նախագահ Սերժ Սարգսյանին որքանո՞վ է պետք բարեփոխումը` պատճառաբանելով, թե նման իրավասություն չունի պատասխանելու:

«Ներկայում, երբ երկրի իշխանությունը անօրինական է, մեր համաքաղաքացիները սահմանադրական բարեփոխումների կարիք չունեն: Կարծում եմ` իշխանության հերթական պատրանքն է` ժողովրդին իրական թեմաներից շեղելու համար: Նրանցից ոմանց գուցե պետք է բարեփոխումը, սակայն ոչ` ժողովրդին»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Այնուամենայնիվ` կարծիք հայտնելով սահմանադրական բարեփոխումների մասին` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ դրանում բովանդակային առումով վիճելի շատ հարցեր կան:


 

Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր քաղաքացիներին սահմանադրական բարեփոխումներ պետք չեն