.jpg)
Քաղաքական ուժերը կակտիվանան խորհրդարանական ընտրություններից առաջ. Քաղաքագետ
Քաղաքական ուժերն առավել կակտիվանան առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, այսինքն` 2017 թվականին, եթե, իհարկե, երկրում չստեղծվի որևէ «ֆորս մաժորային» իրավիճակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ ավելացնելով՝ հիմա Հայաստանի ընդդիմությունն այնպիսի վիճակում է, որ նույնիսկ չի կարողանում մոբիլիզացնել այն ուժերը, որոնք դժգոհություն ունեն քաղաքական մեծամասնության նկատմամբ:
«Քանի դեռ Հայաստանը չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ընդդիմությունը հնարավորություն ունի խոսել ու քննարկել դրա բացասական կողմերը: Միևնույն ժամանակ՝ կուսակցությունները տարիներով աշխատել էին Եվրամիության Ասոցացման համաձայնագրի շրջանակում Հայաստանի անդամակցության գործընթացի վրա, երբ այդ ամենը մեկ օրում փոխվեց՝ դա կրկին չբերեց քաղաքական դաշտում լուրջ փոփոխությունների»,- ընդգծեց քաղաքագետը: