.jpg)
Այսօր առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Այսօր շրջանների զգալի մասում, հուլիսի 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում օրվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում ցերեկը սպասվում է +29 +31, երեկոյան +26 +28, գիշերը +17 +19 աստիճան տաքություն: