.jpg)
08/07/2014 10:27
87-ամյա քաղաքացին ընկել է 4-րդ հարկից ու մահացել
Այսօր՝ ժամը 04.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացի է ընկել ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Հրշեջ-փրկարարները բակում հայտնաբերել են Ռ. Ն.-ի (ծնվ. 1927թ.) դին: