«Ադրբեջանցիների կողմից 14-ամյա տղայի գերեվարման լուրը ապատեղեկատվություն է»
09/07/2014 18:22

«Ադրբեջանցիների կողմից 14-ամյա տղայի գերեվարման լուրը ապատեղեկատվություն է»

Քարվաճառի 14-ամյա մի բնակչի գերեվարելը մասին ինֆորմացիան ապատեղեկատվություն է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԼՂՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին ևս հայտնեցին, որ երեխայի կորելու մասին իրենք հաղորդում  չունեն:

Նշենք, որ Armlur.am-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այս պահին խուճապային իրավիճակ է.

«Բնակիչները մեզ հաղորդեցին, որ չորս ադրբեջանցիներ դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ: Հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, և նրանցից մեկը գերի է ընկել:

Փոխարենը՝ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են Քարվաճառի 14-ամյա մի բնակչի գերեվարել: Համենայն դեպս, հովվի ընտանիքը երկար ժամանակ է՝ չի կարողանում գտնել իր 14-ամյա որդուն»:

 

 

«Ադրբեջանցիների կողմից 14-ամյա տղայի գերեվարման լուրը ապատեղեկատվություն է»