Մոսկվայի դատարանը հեռական կարգով ձերբակալել է Արսեն Ավակովին
09/07/2014 17:06

Մոսկվայի դատարանը հեռական կարգով ձերբակալել է Արսեն Ավակովին

Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ավակովը մեղադրվում է Ուկրաինայի հարավ-արևելքում արգելված միջոցների կիրառման և պատերազմի վարման մեթոդների խախտման մեջ: Մինչ այդ, նմանատիպ դատավճիռ էր կայացվել Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկիի նկատմամբ:

Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ Ավակովը և Կոլոմոյսկին մեղադրվում են մի շարք հանցագործությունների՝ սպանությունների, առևանգումների, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ: Նշվում է, որ այս պահին տուժած է համարվում 1747 մարդ:
 

Մոսկվայի դատարանը հեռական կարգով ձերբակալել է Արսեն Ավակովին