.jpg)
Ժուլիո Սեզար. «Հիմա շատ տխուր ենք»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը Գերմանիայի ազգային թիմի հետ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում կրած պարտությունից (1:7) հետո հայտարարել է, որ ի վիճակի չէ բացատրել իր թիմի անհաջողության պատճառները: Դարպասապահը բարձր է գնահատել մրցակցի խաղը և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար:
«Կատարվածը դժվար է բացատրել,- Սեզարի խոսքերը մեջբերել է «Football Espana»-ն:- Պետք է խոստովանել, որ մրցակիցը գերազանց հանդես եկավ: Մինչ այսօր ամեն ինչ լավ էր ընթանում: Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար: Հիմա շատ տխուր ենք»: